ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՁԵՐ ՄԱՍԻՆ Է՝
* Ես նախընտրում եմ աշխատանքը շուկայում և սիրում եմ վաճառել։
* Ես սիրում եմ համագործակցել թիմի հետ և ինձ դուր է գալիս շփումը մարդկանց հետ։
* Ես միշտ բարելավում եմ իմ գիտելիքներըև ձգտում եմ մասնագիտական զարգացմանը։
* Ես միշտ փորձում եմ ավարտին հասցնել սկսած աշխատանքը։
* Ես ձգտում եմ ապահովել լավ արդյունքներ և շատ արագ հարմարվում եմ արագ զարգացող միջավայրին։
* Ես ունեմ բարձրագույն կրթություն կամ շուտով ավարտելու եմ համալսարարանը։
* Ես ունեմ աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում կամ
* Ես չունեմ աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, բայց ունեմ ձեռքբերումներ այլ ոլորտներում
* Ես ունեմ վարորդական վկայական (արդեն մեկ տարի)։
ՁԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
* Ձեր օրական առաքելությունը ՝ավելացնել վաճառքի ծավալը և իրականացնել շուկայի ակտվացումներ տեղական և միջազգային հայտնի բրենդերի միջոցով։
* Դուք կհասնեք սահմանված թիրախին վաճառքի իրականացման և խթանման գործիքների կիրառման միջոցով։
* Դուք կստեղծեք երկարաժամկետ հարաբերություններ և կգտնեք լավագույն լուծումներ հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակն ապահովելու համար։
* Դուք կհամագործակցեք Ձեր գործընկերների հետ և հմտությունների զարգացման նպատակով կկիսվեք լավագույն փորձով։
* Դուք կուսումնասիրեք շուկայի և հաճախորդների վարքագծի փոփոխությունները, կներկայացնեք առաջարկներ գործընթացների և առօրյա աշխատանքների հետագա բարելավման համար։
* Դուք կունենաք հաճախորդներին այցելելու հստակ սահմանված երթուղի , որը թույլ կտա Ձեզ արդյունավետ կազմակերպել Ձեր հիմնական աշխատանքը։
* Դուք մեծ պատասխանատվություն պետք է ցուցաբերեք շուկայում առկա մեր հիմնական միջոցների պահպանման հարցում։
* Դուք պետք է անընդհատ սովորեք և աշխատեք Ձեր մասնագիտական զարգացման վրա։
Ինչպես կիմանաք, որ Դուք լավ եք կատարում Ձեր աշխատանքը
* Երբ կհասնեք սահմանված թիրախներին՝ վաճառքի ծավալի ավելացում, շուկայի զարգացում, հաճախորդի բավարարվածություն, օրական կատարողական, գույքի պահպանման վերահսկողություն։
* Երբ հաստատուն արձագանք կստանաք Ձեր ղեկավարից, թիմից և հաճախորդներից։